33.1 C
Ереван
Четверг, 11 августа, 2022

Լարսի ճանապարհը բացվել է․

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կմ-ին՝ ջրհեղեղից վնասված հատվածը իրականացված աշխատանքների շնորհիվ վերականգնվել է։
Տեղեկությունը հայտնում են Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում գրել էր՝ զրուցել է Վրաստանի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, որը հաղորդել էր, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում։
Հիշեցնենք՝ «Վերին Լարս» տանող ավտոճանապարհի 136 կմ–ում 80 մետր երկարությամբ հատվածը հունիսի 26-ին փլուզվել է Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է։
Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am

Կարդացեք նաև

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

ԼՐԱՀՈՍ

Կայքից արտատպումը արգելված է!