18.1 C
Ереван
Вторник, 17 мая, 2022

Ողբերգկան ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են սիրված ու ճանաչված երգիչ Վարդան Ուրումյանի Mitsubishi Pajero-ն ու BMW-ն. կա 3 զոհ, 2 վիրավոր(լուսանկարներ)

Մայիսի 12-ին՝ ժամը 18։35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» և «Միցուբիշի պաջեռո» մակնիշների ավտոմեքենաները. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի մեկ ուղևոր տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել չորս տուժածի, որոնցից երեքը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են երկու տուժածի մահը․ մեկ տուժած հոսպիտալացվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

 

 

Մի մոռացեք հետևեք և տարածեք.

Կարդացեք նաև

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

ԼՐԱՀՈՍ