18.1 C
Ереван
Вторник, 17 мая, 2022

Մարդու խառնվածքը՝ ըստ նրա ստորագրության.

Գրաֆոլոգիան գիտություն  է որն ուսումնասիրում է ձեռագրի կապը խառնվածքի հետ: yournews.am պարզել է, թե ինչ է «ասում» մարդու մասին նրա ստորագրությունը:

Դեպի վեր ուղղված ստորագրությու՝ լավատեսություն, էներգիայով լի, նպատակասլացություն, կրեատիվություն:

Ուղիղ ստորագրություն՝ հավասարակշռություն, զսպվածություն:

Դեպի ներքև ուղղված ստորագրություն՝ վատատեսություն, թույլ կամք:

Երկար ստորագրություն՝ խելամտություն, համառություն, ջանասիրություն:

Կարճ ստորագրություն՝ արագ արձագանք, անհամբերություն, թույլ կենտրոնացում:

Մեծատառ սկզբնատառերով ստորագրություն՝ կամակորություն, բարձր պահանջկոտություն:

Նույն չափի տառերով ստորագրություն՝ համեստություն, ոչ հավակնոտություն:

Փոքր տառերով ստորագրություն՝ ռացիոնալություն, տնտեսելու ունակություն, կոնկրետություն, կենտրոնացում:

Շատ մանր տառերով ստորագրություն՝ եսասիրություն, ժլատություն:

Մեծ տառերով ստորագրություն՝ երազկոտություն, անկախություն, միամտություն, ոչ պրակտիկություն, հեշտ վստահելու միտում, բարություն:

Զարդարանքներով ստորագրություն՝ պարծենկոտություն, իրականությունը գունազարդելու պահանջմունք, ոչ անկեղծություն:

Կոմպակտ ստորագրություն՝ մարտավար:

Ուժեղ սեղմելով ստորագրություն՝ էքստրավերտ, ձգտում դեպի կյանքի նյութական կողմը:

Թույլ, անհավասար սեղմելով ստորագրություն՝ անվստահություն, ավելորդ ինքնաքննադատության հակվածություն:

Ներքևից ընդգծված ստորագրություն՝ ինքնասիրություն, հասարակական կարծիքից կախվածություն, նեղացկոտություն:

Վերևից ընդգծված ստորագրություն՝ ինքնահավանություն, հպարտություն, մեծ ձեռքբերումների ձգտում:

Վրան գծված ստորագրություն՝ սեփական անձից դժգոհություն, ինքնաքննադատություն, կասկածամտություն:

Վերջում կետով ստորագրություն՝ կարգապահություն, կատարողականություն:

Կետով սկզբից ստորագրություն՝ նախքան մտածածն իրագործել սկսելը սպառիչ տեղեկություն ստանալու ձգտում:

yournews.am-Քո Լրահոսը. Հետևի՛ր և տարածիր.

Կարդացեք նաև

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

ԼՐԱՀՈՍ