33.1 C
Ереван
Четверг, 11 августа, 2022

Արտակարգ դեպք Երևանում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար.

Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, թիվ 15 երթուղին սպասարկող 017 համարի տրոլեյբուսը՝ Սեբաստիա փողոցում ընթանալիս, էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և ընկել է նրա ետևից ընթացող Mercedes E-340 մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձողի ընկնելու հետևանքով Mercedes-ի վարորդը որովայնի հատվածում վնասվածք է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ շտապ սկսել են վիրահատել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է տրոլեյբուսի վարորդի և հիվանդանոց տեղափոխված՝ Mercedes-ի վարորդի ինքնությունը:

Կարդացեք նաև

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

ԼՐԱՀՈՍ

Կայքից արտատպումը արգելված է!