33.1 C
Ереван
Четверг, 11 августа, 2022

Արտակարգ դեպք Երևանում․ Քամու հետևանքով փլուզվել է Երևանի Նար-Դոսի անվան h.14 hիմնական դպրոցի տուֆե պարսպի մի հատվածը.

 

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, իսկ տապալման հետևանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից

1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարներն այստեղ անելիք չեն ունեցել: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րգ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ:

Ելնելով  քաղաքացիների անվտանգությունից, քանի որ տարածքը նաև բնակելի շենքեր ունի և կան մեծ թվով երեխաներ, ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Էդգար Հայրապետյանը, Պետրոս Վահանյանն ու Վարդգես Մկրտչյանը: Վաշտի հրամանատար Վ. Մանուկյանը արդեն տեղեկությունը փոխանցել է պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ:

Թե ով է փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը, այդ հարցը ասես մնացել է օդում կախված, իսկ մեքենայատերերը կրել են խոշոր չափի նյութական վնաս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

© shamshyan.com

Կարդացեք նաև

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

ԼՐԱՀՈՍ

Կայքից արտատպումը արգելված է!