33.1 C
Ереван
Четверг, 11 августа, 2022

Հերթական ԱՊՏԱԿԸ ՀՀ-ին․Ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ․Լավրով

Ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կիսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությանը «հրաժեշտ տալու» անհրաժեշտության մասին, Լավրովը պատասխանել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում այդ խմբի աշխատանքը չի շոշափվել:

«Սկզբունքորեն, մենք չենք քննարկել Մինսկի խումբը՝ որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ։ Բայց, իհարկե, մենք քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները։ Եվ այս նոր գործընթացների հիմքում ընկած են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարությունները», – հայտարարել է Լավրով։

Նյութի աղբյուր՝  www.1in.am

Կարդացեք նաև

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

ԼՐԱՀՈՍ

Կայքից արտատպումը արգելված է!