33.1 C
Ереван
Четверг, 11 августа, 2022

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղեղումների պատճառով փակվել է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ մայրուղին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Ինչպես նշում են վրացական զլմ-ները՝ ճանապարհի փակ լինելը կապված է եղանակային պայմանների հետ:

Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև մայրուղին:

Նշվում է, որ ճանապարհը վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի):

Այդ հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտի տեղաշարժը, քանի դեռ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել:

Նշենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կամ այսպես կոչված Ռազմավրացական մայրուղին ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ:

 

Կարդացեք նաև

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

ԼՐԱՀՈՍ

Կայքից արտատպումը արգելված է!