33.1 C
Ереван
Четверг, 11 августа, 2022

Այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո․ Նիկոլ Փաշինյան

Այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո․ Նիկոլ Փաշինյան

«Եռակողմ հայտարարության հիմա վրա զինած ուժերը մնացել են այն դիրքերում, որոնցում պետք է լինեին։ Խնդիրն այն է, որ այդ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի էր, ընդհուպ Ռուսաստանի նախագահի հետ եմ այս հարցը մի քանի անգամ քննարկել։ Դուք կհիշեք, որ երբ այդ ժամանակաշրջանում նրանք քարտեզներ էին հրապարակում, մի քանի անգամ ընդգրկվեց, հետո հանվեց, ինչն անհասկանալի էր»,- ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ Խծաբերդից ու Հին Թաղերից զինծառայողների գերեվարման հանգամանքներին՝ նշելով, որ հարուցված է քրեական գործ, հրամանատարին մեղադրանք է ներկայացված։ «Ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի՝ գերիներին չվերարդարձնելու այդ քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։ Եվ ես կարծում եմ, որ սա սկզբունքային հարց է, մենք, ՌԴ-ն և ողջ միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի գերեվարված մեր եղբայրների վերադարձն ապահովենք»,- հավելեց նա։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը փորձում է հումանիտար հարցերը քաղաքական շահարկման առարկա դարձնել։

Կարդացեք նաև

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

ԼՐԱՀՈՍ

Կայքից արտատպումը արգելված է!